Արմինկան օրերս վերադարձել է Միացյալ Նահանգներից, որտեղ մեկնել էր Ալեքսի հետ: “Մեկ ամիս անցկացրինք այնտեղ: Իսկ այցի հիմնական նպատակը որդուս Ամերիկան ցույց տալն էր”,-BRAVO.am-ին պատմել է երգչուհին:

 

Նրա փոխանցմամբ' օվկիանոսից այն կողմ հիանալի ժամանակ են անցկացրել.“Ալեքսը շատ սիրեց Դիսնեյլենդը եւ առհասարակ այն բոլոր վայրերը, որտեղ եղավ, սիրեց նաեւ մարդկանց' իմ ընկերներին, հարազատներին, եւ, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերեց”:

 

Արմինկան մեզ հետ զրույցում նշել է' որդին, սակայն, շատ էր կարոտում Հայաստանը. “Մի անգամ ծովափում նա ինձ Միացյալ Նահանգների դրոշակը գնել տվեց որպես հուշ, հետո այն թափահարելով սկսեց երգել “Կարմիր, կապույտ, ծիրանագույն” երգը… Ինձ շատ է ուրախացնում, որ այսքան վաղ հասակում նա արդեն իսկ այդքան հայրենասեր է. անընդհատ Հայաստանի մասին է խոսում եւ ուր էլ գնում ենք, միշտ ուզում է հայրենիք վերադառնալ”:

 

Խոսելով ստեղծագործական նորություններից' երգչուհին ասել է, որ մինչեւ ԱՄՆ մեկնելն արդեն իսկ սկսվել էին իր նոր երգի ստեղծման աշխատանքները, որի գործիքավորումն ու ձայնագրությունը կիրականացվի առաջիկայում: