Դերասանուհի Օլյա Հակոբյանն իր Instagram-ի էջի Stories բաժնում լուսանկար է հրապարակել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում գտնվող Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցուց, որին կից գրառում է կատարել։

«Առաջին անգամ կարողացա, վերջապես, գնալ տղերքի մոտ։ Ցուրտ էր ու սառը։ Օդն ավելի էր սառում, երբ դարձան անքանակ եռագույն դրոշները․․․ Ալբերտի կողքը տոնածառի խաղալիքներ էին, Մխիթարն ու Հայկը ընդմիշտ իրար կողքի, Ալենի մոտ գրքեր էին, Արամի մոտ կոնֆետներ ու բոլորի մոտ անքանակ ծաղիկներ․․․ Ես ծաղիկ չունեի, մտածեցի՝ տեղում կլինի․․․ Հարցրի եկեղեցու մոտ աշխատող կնոջը, ասաց՝ էստեղ չեն վաճառում, բայց տղերքը ծաղիկի պակաս չունեն, բալես, հանգիստ էղի․․․ ու այսօրվանից հետո էլ ավելի կատաղությունս ավելացավ անարդարությունից, ու ես էլ երբեք այն չեմ լինի, ինչ կայի»։