Յուպիտերն ու Սատուրնը դեկտեմբերի 21-ին երկնքում հանդիպեցին գրեթե 800 տարվա ընթացքում առաջին անգամ: Վերջին անգամ հսկաներին Երկրին այդքան մոտ են տեսել 1226 թվականի մարտի 4-ին: Մոլորակների միացումը տեղի ունեցավ մայրամուտից հետո: Արեգակնային համակարգի երկու ամենամեծ մոլորակները անզեն աչքով ընկալվեցին՝ որպես պայծառ զույգ աստղեր: Այս տեսարանը Երկրից կարելի է տեսնել  յուրաքանչյուր 20 տարին մեկ, բայց իրականում երկու մոլորակները շատ հազվադեպ են այդքան մոտենում միմյանց: Նրանց հաջորդ «հանդիպումը» տեղի կունենա 2080 թվականի մարտի 15-ին: