Ամերիկահայ հեռուստաաստղ, գործարար Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը` ռեփեր Քանե Ուեսթն, այլևս միասին չեն ապրում, սակայն չեն պատրաստվում մոտ ժամանակներս բաժանվել: Այս մասին հաղորդում է Hollywood Life -ը` վկայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ Ուեսթի տարօրինակ հայտարարությունները, ինչպես նաև ԱՄՆ նախագահի ընտրություններում առաջադրվելն ազդել է Քիմի հետ հարաբերությունների վրա:

Զույգը փորձել է հարթել հարաբերությունները և երկար ժամանակ հանգստացել են միասին, սակայն` ապարդյուն: Այժմ Քանյեն ապրում է Վայոմինգում գտնվող ռանչոյում, իսկ Քիմը երեխաների հետ Լոս Անջելեսում է:
 
Ըստ շշուկների` աստղային զույգին բավարարում է այդպիսի իրավիճակը: Սակայն, նրանք դեռ զգացմունքներ են տացում միմյանց նկատմամբ և երջանիկ են` ապրելով իրարից հեռու:
 
Նշվում է, որ Քիմը, այնուամենայնիվ, չի պատրաստվում ամուսնալուծվել: