ԽՈՅԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիին ուրախացնել որեւէ ռոմանտիկ ստեղծագործությամբ` բանաստեղծությամբ, երգով, վիպակով կամ պատմվածքով: Ցանկալի է, որ դա հենց ձեր կողմից գրված լինի, իսկ եթե չունեք նման շնորհք, հոգ չէ, նվիրեք նրան որեւէ հեղինակի ստեղծագործություններից: Կարեւորը ուշադրությունն է:

ՑԼԵՐ

Աշխատեք չլարվել: Եթե զգում եք, որ բարկությունը շուտով կհասնի իր գագաթնակետին, փորձեք ժամանակին կանգ առնել: Հակառակ դեպքում ձեր սիրելին մեծ ստրես կապրի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք տարված կլինեք ձեր իսկական սիրո փնտրտուքներով, եթե իհարկե դեռեւս չեք գտել նրան: Պատրաստ եղեք, որ ճանապարհին շատ խոչընդոտներ ստիպված կլինեք հաղթահարել: Ամեն դեպքում, ձեր սերը սարերի հետեւում չէ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Հնարավորություն կունենաք հասկանալու, արդյոք ձեր սիրելին ձեր արժանի կե՞սն է, թե՞ ոչ: Ֆինանսապես չեք կարողանա նրան շատ թանկարժեք նվեր մատուցել: Նրա արձագանքից կհասկանաք` նա ձեզ է իրականում սիրում, թե՞ ձեր նվերները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Չեք ցանկանա սիրելիի հետ քննարկել ձեր ընդհանուր խնդիրները: Սակայն վերջինս անընդհատ խոսակցություն կբացի այդ թեմայով: Կամ պետք է դա լուռ տանեք, կամ էլ պատմեք նրան ձեր տրամադրության մասին:

ԿՈՒՅՍԵՐ

Կդժվարանաք ձեր սիրելիի հետ կապված որոշումներ կայացնելիս: Ամեն դեպքում` եթե դուք դա չանեք, ոչ-ոք ձեր փոխարեն չի անի: Մոռացեք ձեր ուսերին դրված պարտականությունների մասին եւ արեք այն, ինչ ձեր սիրտն էլ թելադրում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին չափից դուրս հոգատար կլինի ձեր հանդեպ: Նա կցանկանա լուծել ձեր բոլոր խնդիրներն այնպիսի էնտուզիազմով, որ եթե անգամ խնդիր չունեք, ցանկություն կունենաք ստեղծել որոշները, որպեսզի նրան ձեզ օգնելու հաճույքը պարգեւեք:

ԿԱՐԻՃՆԵՐ

Հնարավոր է` շատ անսպասելի պայմաններում հանդիպեք ձեր մեծ սիրուն: Սակայն մի շտապեք նետվել նրա գիրկն ու ամբողջությամբ տրվել այդ սիրուն: Հակառակ դեպքում` տառապանքից չեք կարող խուսափել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Փորձեք հանդուրժել ձեր սիրելի վատ տրամադրությունը: Վստահ եղեք, որ դա ձեզ հետ ընդհանրապես կապ չունի եւ նրա սերը ձեր հանդեպ չի նվազել: Լավ առիթ է, որպեսզի նրան ցույց տաք ձեր հոգատարությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրելիի հետ փոխվեք դերերով: Սա չի նշանակում, որ նա պետք է կրի դիմահարդարում, իսկ դուք նրան ծաղիկներ նվիրեք: Հարցը ավելի գլոբալ է: Պարզապես, այդպես կկարողանաք իրար ավելի լավ հասկանալ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Կցանկանաք դուրս հանել ձեր ներքին էներգիան: Բայց փորձեք դա անել առանց սկանդալների: Զբաղվեք սպորտով եւ առավել առողջ ձեւով սպառեք ձեր մեջ կուտակված ավելորդ էներգիան:

ՁԿՆԵՐ

 

Ձեր սիրելին դժվարությամբ կկարողանա ձեզ հասկանալ, կամ էլ` ընդհանրապես չի հասկանա: Մյուս կողմից էլ, եթե նա ձեզ լավ է ճանաչում, հեշտ գլխի կընկնի, թե ինչ ի նկատի ունեք եւ խնդիրներ չեն առաջանա: