Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը նոր գրառում է կատարել, որում ասվում է․

«Վա՜յ նրան, ով այս ֆոնին պիտի ինքնահաստատվի, Վա՜յ նրան, ով մեր հերոսների արյան գնով մեզ տրված կյանքը պիտի աղտոտի ՝ ցեխ շպրտելով, վատաբանելով, կռվելով, փնովելով: Հոգիս ուժեղանում է, Ձեռքս բռունցք է դառնում , երբ տուն տանող ճանապարհին հարյուրավոր մայրեր ու քույրեր՝ ճանապարհում են իրենց տան ԶԻՆՎՈՐԻՆ, մեր ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻՆ…

Տղե՛րք, դուք կենաց-մահու կռիվ եք տալիս, իսկ մեղավորության զգացողությունը խեղդում է կոկորդս, ես Ձեր կողքին չեմ , բայց ես կանգնած եմ մեր մայր հողին ամուր և սպասումով: Դուք պիտի վերդառնաք , մենք պիտի դիմավորենք:

Այս պատասխանատու ժամանակներում, պատմության սխալներից դասեր քաղելով՝ սիրենք և հոգատար լինենք իրար հանդեպ, ինչպես հիմա, այս օրհասական պահին բռունցք ենք դարձել աշխարհով, այո, Հայը սկիզբն է , Հայը հաղթողն է , Հայը չկոտրվողն է։

#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ»։