Ռուսաստանաբնակ հայազգի դերասան, շոումեն Միխայիլ Գալուստյանն Ինստագրամի իր էջում անդրադարձել է Արցախում ընթացող մարտերին։
«Կրկին պատերազմ
Եվ կրկին Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ գործողությունները հայ բնակչության դեմ, եւ կրկին ինչ-որ պատասխան միջոցների եւ հակագրոհների կեղծ կարգախոսների ներքո։ Այստեղ հիմարներ չկան։
Սա լավ պատրաստված պատերազմ է, բոլորի համար էլ ամեն ինչ հասկանալի է։ Զոհվում են մարդիկ, խաղաղ քաղաքացիներ, պարզապես սարսափելի է։ Թուրքիան բացեիբաց (եւ նույնիսկ առանց ամաչելու) աջակցում է այդ պատերազմին։ Դադարեցրեք պատերազմը։ Մենք դեմ ենք պատերազմին։ Հայերը խաղաղության կողմնակից են», - գրել է Գալուստանյանը: