Դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրում դերասանուհին կրում է ոսկեգույն, մեջքի հատվածում բացվածքով երեկոյան զգեստ։ Երիտասարդ դերասանուհու վարսերն արձակված են, վառ շպարով է․ կարմիր շրթներկ, ընդգծված աչքեր։ Հրապարակմանը կից Շողեր Թովմասյանը գրառում չի կատարել։