Հոլիվուդյան դերասան Քիանու Ռիվզը որոշ մանրամասներ է ներկայացրել «Մատրիցա» կուլտային ֆիլմի չորրորդ մասի վերաբերյալ: Աստղը հայտարարել է, որ այն կլինի ֆիլմ սիրո մասին, գրում է NME-ն:

«Մենք ունենք հիանալի ռեժիսոր՝ Լանա Վաչովսկին, և նա ստեղծել է սիրային հոյակապ սցենար, որը շատ ոգեշնչող է»,- ասել է 56-ամյա Ռիվզը, ով գիտաֆանտաստիկ ֆիլմում խաղում է Նեոյի դերը:

Նա նաև ավելացրել է, որ «Մատրիցա» 4-ը կլինի պատմության շարունակությունը, և ոչ թե նախորդ մասերի փրիքվելը:

«Ճանապարհորդություն դեպի անցյալ չի լինելու»,- ընդգծել է Ռիվզը:

Հիշեցնենք, որ ֆիլմի չորրորդ մասի թողարկումը նախատեսված է 2022 թվականի ապրիլին: Այժմ, կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված խիստ սահմանափակումների վերացումից հետո, նկարահանումները շարունակվում են Բեռլինում:

168.am