Ուրբաթ մի տղամարդու ձերբակալել են այն բանից հետո, երբ նա փորձել է առանց ապահովագրության նվաճել Փարիզի ամենաբարձր երկնաքերը՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի XV շրջանում Մոնպառնաս աշտարակը, հայտնում է France Bleu ռադիոկայանը։

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Անհայտ անձը փորձել է մերկ ձեռքերով, առանց որեւէ ապահովագրության բարձրանալ 209 մետր բարձրությամբ երկնաքերի վրա։ Երբ նա դեպի շենքի գագաթ կես ճանապարհին էր, նրա մոտ պարանով իջել են փրկարարները։ Տղամարդուն վերեւում ձերբակալել են։