Կոստա Ռիկայի գիտնականներն առաջարկում են օգտագործել ձիերին՝ որպես կորոնավիրուսի թերապևտիկ հակամարմինների «ֆաբրիկա»։ Այդպիսի հակամարմինները տասն անգամ էժան կլինեն, քան մարդկային օրգանիզմից ստացվող հակամարմինները։

Դեղագործական ընկերությունում մասնագետները առանձնացրել են հակամարմինները, որպեսզի փորձարկեն մարդկանց վրա։ Ընդհանուր առմամբ՝ մոտ հազար չափաբաժին ձիու հակամարմին է մաքրվել։

Պատմականորեն հակամարմիններ բժշկությունը միշտ ստացել է կենդանիներից, քանի որ այդպես ավելի էժան է, բայց որոշ մարդկանց մոտ այդպիսի հակամարմինները կարող են առաջացնել ալերգիկ ռեակցիաներ կամ իմունային հակազդեցություն: Այդ մասին նշել են գիտնականները։ Ձիու հակամարմինների դեպքում կա որոշակի փորձ՝ դրանք արդեն երկար ժամանակ է օգտագործվում են օձի, կարիճի և սարդերի խայթոցների դեմ մշակվող դեղամիջոցներում։ Բացի դրանից՝ ինչպես նշում է «Scientific Аmerican» ամսագիրը՝ ձիու հակամարմիններն օգտագործվում են կատաղության, բոտուլիզմի և դիֆտերիայի դեմ պատվաստանյութերում։ Վերջերս էլ դրանք սկսել են կիրառել H5N1 և H7N9 տեսակների գրիպի բուժման ժամանակ։ Գիտնականները կարծում են, որ SARS-CoV-2. վիրուսի դեմ ևս այդ հակամարմինները արդյունավետ կլինեն։