Հումորիստ Եվգենի Պետրոյսանը վերջապես ցույց է տվել որդուն, որը լույս աշխարհ է եկել մարտին։ Այդ ժամանակ տեղեկատվությունը հայտնվել էր լրատվամիջոցներում, սակայն Պետրոսյանն ու նրա կինը՝ Տատյանա Բրուխունովան, հերքում էին դա։

Այսօր՝ իր ծննդյան 75-ամյակի առիթով, Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ երեխային ցույց է տվել հանրությանը։ Արտիստն Instagram-յան էջում փոքրիկի հետ լուսանկար է հրապարակել։ Նա փոքրիկին անվանել է ի պատիվ պապիկի։ «Ահա եւ նա՝ Վահան Եվգենեւիչ Պետրոսյանը»,- փոքրիկի հետ լուսանկարը մեկնաբանել է Եվգենի Վահանովիչը։ Հաշվի առնելով ինսայդերների տեղեկությունները՝ այսօր արդեն փոքրիկ Վահանը կես տարեկան է դարձել։

Ի դեպ, որդու լույս աշխարհ գալու մասին տեղեկատվությունը տարածվեց, երբ Պետրոյանը երիտասարդ կնոջ հետ ճամփորդության մեկնեց Դուբայ։ Նա լողափնյա շքեղ հանգստից լուսանկարներ էր հրապարակում, սակայն ինսայդերները հայտնել են, որ ճամփորդության նպատակը Դուբայի էլիտար կլինիկաներից մեկում երեխայի լույս աշխարհ գալուն ներկա լինելն էր։ Դատելով Տատյանայի լուսանկարներից, որը ցույց չի տվել կլորացած որովայնը, եզրահանգում էր արվել, որ զույգը դիմել է փոխնակ մոր ծառայություններին։

Հիշեցնենք՝ Վահանը 75-ամյա հումորիստի երկրորդ երեխան է։ Եվգենի Պետրոսյանը դուստր ունի՝ Վիկտորինան, որը ծնվել է առաջին ամուսնության ընթացքում։