Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին արձակել է մազերը։ Նա վառ շպար է ընտրել. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով։ Գայանեի ձեռքին սպիտակ վարդ է։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին բազմաթիվ հեշթեգեր է օգտագործել, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել. «Խոսքեր չունեմ», «դու այնքան գեղեցիկ ես»։

Օրերս հրապարակված կադրերում հաղորդավարուհին կրում էր սեւ գույնի կոստյում, բարձրակրունկներ։ Գայանե Ասլամազյանը, որը վերջին շրջանում ԱՄՆ-ում է բնակվում, նախընտրել էր պարզ սանրվածք, քնքուշ շպարով էր։ Թեեւ նա լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել. «Գեղեցկություն»։