Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Ջենիֆեր Էնիսթոնը «Ռիչմոնտ-Հայ դպրոցում» մասնակցել են 1982 թվականի կատակերգության՝ «Արագ փոփոխություններ»-ի ընթերցումներին: Վերջին անգամ նախկին ամուսինները միասին ելույթ  էին ունեցել 20 տարի առաջ: Այդ մասին գրում է People-ը:

Ընթերցումները տեղի են ունեցել բարեգործական օնլայն նախագծի շրջանակում: Հավաքված միջոցները կուղղվեն  կորոնավիրուսի համավարակից տուժածների օգնությանը: Նախագծին մասնակցել են նաև Ջուլիա Ռոբերտսը, Շոն Պենը, և այլ հայտնիներ: 51 տարեկան Էնիսթոնը եթերի ժամանակ շատ զուսպ է եղել, մինչդեռ Բրեդ Պիտը՝ ոչ այնքան, նա անընդհատ ժպտացել է: Ընթերցումները կհեռարձակվեն  սեպտեմբերի 17-ին՝ Facebook Live-ով  և TikTok-ով: