Համացանցի օգտատերերը կազմակերպել են գրող Ջոան Ռոուլինգի «հուղարկավորությունը»։ Նրանք բավական կոպիտ ու վիրավորական լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակում «RIPJKRowling» հեշթեգով՝ «Հանգչիր խաղաղությամբ, Ջոան Ռոուլինգ»։
«Չեմ կարողանում հավատալ, որ նա մահացել է։ Սա վերջին լուսանկարն էր, որն արվել է նրա մահվանից առաջ»,- գրել է @ag6dreamer օգտատերն ու առնետի լուսանկար տեղադրել։ Հրապարակման մեկնաբանություններում մեկ այլ օգտատեր գրել է, որ այս լուսանկարն արվել է «փոքրիկ, նուրբ առնետներին նրա սարսափելի տրանսֆոբիայի համար մեղադրելու նպատակով»։ Նա նշել է, որ «ավելի թարմ լուսանկար» կա եւ աղբամանի լուսանկար է տեղադրել։
Մյուս օգատերերն աղբամանների, Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի գլխավոր չարագործի նկարներն էին հրապարակում, ինչպես նաեւ հեգնական հոլովակներ։ Հրապարակումները հեղինակները նույնիսկ չեն թաքցրել, որ այս ամենն արվում է ատելության պատճառով. գրողին կրկին մեղադրել են տրանսֆոբիայի համար։
Պատմությունը սկսել է դեռ հունիսից, երբ գրողը կատակել էր «մարդիկ, որոնք դաշտան են ունենում» սյունակի հեղինակի վրա։ Նա ակսել էր սեփական նորաբանություններն օգտագործել, եթե հեղինակը չի ցանկանում «կին» բառը գործածել։