Քիմ, Քորթնի եւ Քլոե Քարդաշյան քույրերը հայտնել են նոր համատեղ պարֆյումերային հավաքածուի թողարկման մասին, որը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 18-ին։ Նկարահանման համար քույրերը մետաքսե հագուստ են ընտրել՝ տոպ ու անկեղծ կտրվածքով շրջազգեստ։ Քլոեն ու Քորթնին կրոպ-տոպեր էին ընտրել, իսկ Քիմը երկար թեւքերով տարբերակ էր ընտրել։ Որպես ոգեշնչման աղբյուր՝ քույրերն ընտրել են զմրուխտը, ռուբինն ու շափյուղան։

Buro-ի հաղորդմամբ՝ Kourtney x Kim x Khloé շարքում երեք բույր է ներառված՝ ծաղկային-արեւելյան Ruby վանիլով, սանդալով ու կարմիր հասմիկով, Emerald մանուշակի, նարնջի ծաղիկների ու խոլորձի նոտաներով, ինչպես նաեւ մրգային Sapphire հապալասի, մանդարինի նոտաներով։

30 մլ տարողությամբ օծանելիքի արժեքը կազմում է 40 դոլար, իսկ երեքը միասին՝ 110 դոլար։ Այն կարելի է ձեռք բերել KKW Fragrance կայքում։