Աշխարի ամենահայտնի ու սիրված ռեալիթի հեռուստաշոուներից մեկը` « Keeping Up with Kardashians  »-ը, փակվում է։ Ամսագրի վերջին սեզոնը, որը նվիրված է Քարդաշյանների կյանքին,  լույս կտեսնի 2021 թ-ի սկզբին։ Այս մասին Քիմ Քարդաշյանը հայտնել է իր ինստագրամի էջում։ Նա շնորհակալություն է հայտնել իր բոլոր երկրպագուներին, որոնք 20 սեզոն դիտել են շոուն: Աստղը հստակ  չի ասել՝ ինչ պատճառով է  կայացրել այդ որոշումը:

« Ամբողջ ընտանիքով կայացրեցինք հաղորդմանը հրաժեշտ տալու դժվարին որոշումը։ Ես աներևակայելի երախտապարտ եմ նրանք, ովքեր դիտել են, աջակցել են ինձ և իմ ընտանիքին վերջին 14 տարիների ընթացքում: Այս շոուն մեզ դարձրեց այնպիսին, ինչպիսին մենք ենք, և ես հավերժ պարտական կլինեմ բոլորին, ովքեր մեծ դեր են խաղացել մեր կարիերայի ձևավորման գործում և փոխել են մեր կյանքը», - գրել է Քիմը։