«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկություն է արել իր ընկերուհուն՝ Ջորջինա Ռոդրիգեսին, հաղորդում է El Mundo-ն: Ռոնալդուն ու Ռոդրիգեսը հարաբերությունների մեջ են 2016 թվականից: 2017-ին Ջորջինան և Կրիշտիանուն դուստր ունեցան, որին անվանակոչեցին Ալանա Մարտին: Ռոնալդուն նաև երեք երեխա ունի փոխնակ մորից: Աղբյուրը հայտնում է, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը նախորդ մրցաշրջանից հետո իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել: Ջորջինան երեկույթ էր կազմակերպել, որին հրավիրել էր ֆուտբոլիստի ընկերներին: Այս միջոցառման ընթացքում Ռոնալդուն առաջարկություն է արել Ռոդրիգեսին, որին աղջիկը համաձայնել է: Նշվում է, որ զույգի հարազատները ներկա չեն եղել երեկույթին, իսկ սիրահարները չեն նախատեսում առաջիկայում հարսանիք կազմակերպել: