Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրոմովին մեղավորել է ճանաչել մահվան ելքով վթարում եւ դատապարտել 8 տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատարանը պարտավորեցրել է արտիստին կալանավորել դատարանի դահլիճից։ 

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն Telegram-ի իր ալիքում գրում է, որ դերասանը վճռը լսել է` ճոճվելով ու բռնվելով սեղանից։

Դերասանի կինը՝ Սոֆյա Կրուգլիկովան, վերջին ուժերով զսպել է արցունքները, նա մինչեւ վերջին պահը դուրս չի եկել դատարանի դահլիճից, մինչ արտիստին տարել են ուղեկցողները։ «Միշկա, աղոթիր, Միշկա»,- նրա հետեւից բղավել է կինը, ապա նստել միջանցքի նստարանին ու արտասվել՝ հենվելով դերասան Իվան Օխլոբիստինի կնոջ ուսերին։