Բրազիլացի գործարարը մահացել է իր նշանադրության օրը` հարսնացուին համբուրելուց մի քանի րոպե անց: Այս մասին հայտնում է Lenta.eu-ն` հղում անելով Globo-ին:

Նշվում է, որ զույգի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել Սան Պաուլուում: Այն բանից հետո, երբ հայտարարվել է սպասվող հարսանիքի մասին, 24-ամյա Ժոզե Գիլերմե Տորրես Ֆադինին ընկերների հետ մտել է գետը` լողալու:

Ինչ-որ պահ փեսացուն ջրի տակ է անցել և այլևս դուրս չի լողացել: Հարսնացուն ու ընկերները չեն կարողացել փրկել տղային և դիմել են փրկարարների օգնությանը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները Ֆադինի մարմինը հայտնաբերել են մեկ ու կես ժամ անց: