ՌԴ Ռյազանի մարզի դպրոցներից մեկում աշակերտուհին նկարահանել է, թե ինչպես է ուսուցիչը ձեռնաշարժությամբ զբաղվում դասի ընթացքում: Այս մասին հայտնում է RG62.iNFO պորտալը:

Կայքի տեղեկություններով` 7-րդ դասարանի աշակերտուհին նկարահանել է, թե ինչպես է իր դիմաց նստած 54-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություններ կատարում:

Աշակերտուհին միջադեպի մասին պատմել է իր մայրիկին, ով, հավատալով դստեր խոսքերին, դիմել է ոստիկանություն:

Նշվում է, որ ուսուցիչը հաճախ է նման գործողություններ կատարել աղջկա ներկայությամբ, սակայն նա վախեցել է պամել դրա մասին ապացույցների բացակայության պատճառով: