Ցանցում հայտնվել է Ջեյմս Բոնդի մասին առաջիկա ֆիլմի նոր թրեյլերը, ֆիլմ, որի պրեմիերան ապրիլից նոյեմբեր են տեղափոխել COVID-19-ի համավարակի պատճառով:

 

2 րոպե 34 վայրկյան տեւողությամբ հոլովակն սկսվում է այն տեսարանից, որ գլխավոր հերոսը քիչ է մնում մեքենան հարվածի, այնուհետեւ նա կամրջից թռչում է պարանի վրա եւ խրվում պատի մեջ… Դինամիկ տեսանյութում նկարահանումներ կան նաեւ ցամաքում, օդում եւ ծովում, ինչպես նաեւ հետապնդումներ՝ ավտոմեքենաներով ու մոտոցիկլետներով:

 

Մի քանի անգամ կադրում հայտնվում են նոր հերոսներ. Ռամի Մալեքը, որը գլխավոր չարագործի՝ Սաֆինի դերակատարն է, ձգտում է վրեժ լուծել նշանավոր գործակալից, Անա դե Արմասը, որը մարմնավորում է Բոնդի նոր ծանոթին, եւ Լաշանա Լինչը, որը ժամանակավորապես ստանձնում է նրա գործառույթները:

«Մեռնելու ժամանակը չէ» կինոնկարում Դենիել Քրեյգը Բոնդի դերում հանդես է գալիս հինգերորդ անգամ: Նախագծի ռեժիսորը Քերի Ֆուկանագան է, որը փոխարինել է Դենի Բոյլին: