Եվգենի Պետրոսյանի հինգերորդ կնոջը` Տատյանա Բրուխունովային հաճախ են մեղադրում այն հարցում, որ նրա պատճառով փլուզվել է հումորիստի եւ Ելենա Ստեպանենկոյի ամուսնությունը: Instagram-ում նրան գրում են զզվելի բաներ՝ քննադատելով նրա հագնվելու ձեւը, վարքագիծը կամ ընտրությունը։

Այնուամենայնիվ, Պետրոսյանի երիտասարդ կինն ակտիվորեն վարում է իր էջը եւ արձագանքում է հեյթերների գրառումներին։

«Ես ոչ մի գործ չունեմ «բազմոցային փորձագետների» հետ։ Եթե ինձ հարկավոր է իմանալ ինչ-որ մեկի կարծիքը, ես նրան կհարցնեմ: Իմ էջում իմ մթնոլորտն է, եւ ես ոչ ոքի թույլ չեմ տա ինչ-որ մեկին այն խախտել։ Քաղաքակիրթ մարդկանց մոտ դա կոչվում է անձնական սահման», - ընդգծել է Պետրոսյանի կինը։

 

Բրուխունովան նաեւ նշել է, որ միշտ կասեցնում է իր անձնական սահմանների նման խախտումները եւ գռեհիկ, կոպիտ մեկնաբանությունների սիրահարներն արգելափակում են: