Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, պայմանագիր են կնքել Netflix– ի հետ՝ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր ստեղծելու համար: Այժմ հանրահայտ ամուսնական զույգն իր կարիերան կսկսի Հոլիվուդում:

Ըստ New York Times-ի, զույգը կենտրոնանալու է այնպիսի նյութերի ստեղծման վրա, որոնք կարող են հույս պարգևել հեռուստադիտողներին: Նրանք նաև հայտարարել են «ընտանեկան ոգեշնչող ծրագրեր» ստեղծելու կարևորության մասին:

Թե որքան են լինելու Հարիի և Մեգանի հոնորարները, դեռևս հայտնի չէ։