«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը կրում է կապույտ երանգի պուտավոր պրինտով զգեստ։ Լուսինե Թովմասյանը նվազագույն շպարով է, վարսերն արձակված են։ Հրապարակմանը կից գեղեցկուհին գրառում չի կաարել։