Երգչուհի Լիլուն, ով սպասում է երկրորդ երեխայի ծնունդին, նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապակված կադրերում Լիլուն կրում է հովազային պրինտով լայն զգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Լիլուի ձեռքում բարձրակրունկ կոշիկներ են, իսկ նա հողաթափերով է։ Նա հավաքել է վարսերը, նախընտրել՝ վառ ու ընդգծված շպար։ Հիանալի կարգավիճակում գտնվող երիտասարդ մայրիկը հրապարակմանը կից հումորային գրառում է կատարել․ «Կարեւորը ինձ հարմար լինի։ Էլ ո՞վ ա ինձ նման մտածում։ Հպարտ կալաբոոոոկ»։ Իսկ հետեւորդներից մեկը մեկնաբանությունների հատվածում գրել է․ «ԱՄենասիրուն»։