Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը փոխել է սանրվածքը։

Շիկահեր դերասանուհին նախապատվություն է տվել առավել վառ երանգի։ Հրապարակված կադրերում նա գանգուր մազերով է, կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ «-Այս աշխարհում ցանկացած բանի նկատմամբ լուրջ վերաբերմունքը ճակատագրական սխալ է։ -Իսկ կյանքը լո՞ւրջ է։ - Այո՛, կյանքը լուրջ է։ Բաց ոչ այդքան»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու կերպարն ու բազմաթիվ դրական մեկնաբանություններ գրել. «Կարծես դիսնեյյան մուլֆիլմից լինես»։