Քիմ Քարդաշյանը մանկության ընկերուհու՝ Էլիսոնի հետ թողարկել է  KKW Beauty х ALLISON կոսմետիկայի նոր հավաքածուն, որի կազմում ներառված են շրթներկեր, շիմերներ ու ստվերաներկեր։ Ապրանքաների նախապատվեր կարելի է գրանցել ապրանքանիշի պաշտոնական կայքում։

Հավաքածուում ներառված է ստվերաներկերի հավաքածու, որի արժեքը կամում է 30 դոլար։ Ներառված են աշնանային նորաձեւ երանգներ՝ մուգ շագանակագույն, փայլող ոսկեգույն, բեժ եւ վարդագույն…

Էլիսոնն ու Քիմը շրթներկ-մատիտը թողարկել են երկու երանգով՝ վարդագույն Palm Springs եւ բեժ London։ Արժեը 18 դոլար է։

Հավաքածուն նաեւ շուրթերի համար թափանցիկ փայլ է ներառում, որը արժեքը 20 դոլար է։ Այն տեսողականորեն մեծացնում է շուրթերն ու դրանց փայլ հաղորդում։

Ներառված է նաեւ շիմեր, կարմրաներկ ու հայլաթեր (38 դոլար), որոնք կարելի է խառնել։ Քիմն ու Էլիսոնը նոր հավաքածուի բոլոր տուփերը զարդարել են համատեղ լուսանկարներով, որոնք արվել են դեռահասության տարիներին։