35-ամյա Քեթի Փերին և նրա 43-ամյա ամուսին Օրլանդո Բլումը ծնողներ են դարձել։ Զույգը ունեցել է դուստր, որին նրանք անվանել են Դեյզի Դավ։
Նրանք իրենց ինստագրամի էջում կիսվել են լուսանկարով, որտեղ երևում է փոքրիկի ձեռքը։
«Մենք լցվել ենք սիրով և հիացմունքով, որ մեր դուստրը առողջ է ծնվել»։
Հիշեցնենք,  Քեթին իր հղիության մասին հայտնել էր տարօրինակ ձևով, իր ինստագրամում նա տեղադրել է Օրլանդոյի լուսանկարը՝ դեմքին տորթի  վարդագույն կրեմ քսած, իսկ զավեշտալի լուսանկարը մակագրել էր․ «մենք աղջիկ ենք ունենալու»։