Լեգենդար The Beatles խմբի սկավառակը՝ մասնակիցների ինքնագրերով, ամերիկյան աճուրդում վաճառվել է 300 հազար դոլարով:

Ըստ Utro.ru-ի, վաճառքի գինը 10 անգամ գերազանցել է ակնկալիքները: 1967 թվականին թողարկված Sergeant Peper's Lonely Hearts Club սկավառակը ձեռք է բերել անհատ կոլեկցիոները, ում անունը գաղտնի է պահվում: Աճուրդի կազմակերպիչները հայտարարել են, որ այն «աճուրդի արդյունավետ գանձն էր»: Այս սկավառակը նաեւ ճանաչվել է երաժշտության պատմության մեջ ամենից ազդեցիկ ալբոմներից մեկը:

Հիշեցնենք, որ 2011 թվականին էլ աճուրդով վաճառվել էր Meet the Beatles սկավառակը՝ նույնպես խմբի բոլոր 4 անդամների ինքնագրերով: Այն ժամանակ վաճառքի գինը կազմել էր 150 հազար դոլար: