«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Ջերմուկում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Երկուսն էլ ամառային շապիկ են կրում ու շորտ։ «Ջերմուկի բնական հանքային ջրավազաններ, խորհուրդ եմ տալիս անպայման գալ այստեղ: Սա էլ Ջերմուկի «սաֆարին է»»,- գրել է նա։