25-ամյա մոդել Ջիջի Հադիդը սպասում է իր առաջնեկին: Մինչեւ վերջերս նա թաքցնում էր իր հղիությունը։ Սակայն վերջերս ինստագրամում ուղիղ եթերի ժամանակ նա խոստովանեց, որ շուտով կհրապարակի լուսանկարներ իր հղիությունից։

Հադիդը իր ինստագրամում տեղադրել է մի քանի լուսնկար՝ սև և սպիտակ ֆոտոշարքից։ Հիշեցնենք, որ երեխայի հայրը՝ երգիչ Զեյն Մալիկն է: Զույգի երեխայի սեռը արդեն հայտնի է: Նրանք աղջիկ կունենան: