Պապարացիները ջանք չեն խնայում նորություն իմանալ 56-ամյա Բրեդ Փիթի անձնական կյանքի մասին, ով Անջելինա Ջոլիի հետ խզել էր  իր հարաբերությունները։ Այժմ հիմնավոր ապացույցներ կան, որ դերասանը մենակ չէ։ Պապարացիներին հաջողվել է Լե Կաստիլե օդանավակայանում լուսանկարել հոլիվուդյան աստղին 27- ամյա գերմանացի մոդել Նիկոլե Պոտուրալսկու հետ։
«Նրանք համբուրվում էին, Բրեդը շատ ուշադիր էր իր զուգընկերուհու հանդեպ, մոտակայքում մարդիկ կային, բայց նա չէր կաշկանդվում նրանցից։ Աղջիկը, ով իր կողքին էր, իսկական գեղեցկուհի է, և ակնհայտորեն իրենից բավականին երիտասարդ», - գրել է spletnik-ը։
Դերասանի նոր զուգընկերուհին շուրջ տասը տարի զբաղվում է մոդելային կարիերայով, նա հայտնի է դարձել Elle Cosmopople ամսագրի շապիկից, չնայած նա նախքան մոդելինգով զբաղվելը ցանկանում  էր լինել կենսաբան։ Նիկոլեն խոսում է հինգ  լեզուներով։