Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Ֆոքսը, որն ամուսնուց՝ Բրայան Օսթինից հեռացել է ռեփեր Machine Gun Kelly-ի մոտ, բախվել է հալածանքների: Այս մասին նա հայտնել է Entertainment Tonight-ին տված հարցազրույցում։

«Ինչ-ինչ պատճառներով մարդկանց դուր է գալիս ինձ հիմար, ինքնահավան, պոռնոաստղ անվանելը։ Դա խելագարություն է։ Ես 15 տարի եղել եմ մի հարաբերություններում, հասկանու՞մ եք», - բողոքել է աստղը։

Նա նշել է, որ իր իրականությունը փոխվում է իր համոզմունքներին համապատասխան։

Հունիսին հայտնի է դարձել, որ Ֆոքսը հանդիպում է հիփ-հոփ արտիստ Machine Gun Kelly-ի հետ։ Ավելի վաղ պապարացիները մեկ անգամ չէ, որ սիրահարներին բռնացրել էին միասին։ Ինքը Ֆոքսը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Բեյքերի հետ միանգամից զգացել է հոգիների հարազատությունը։

Իր նախկին ամուսնուց Մեգան Ֆոքսը հեռացել է միայն այս տարի: Հունիսին հաղորդել էին, որ նա ցանկանում էր Բրայանին շատ ավելի վաղ թողնել։ Այդ պահին դերասանը հիվանդ էր եւ հազիվ կարողանում էր գլուխը շարժել։ Սակայն արդեն մեկ տարի անց զույգը հաշտվել է։