Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում Դիանան ջինսե տաբատ է կրում, սեւ շապիկ։ Նա հավաքել է մազերն ու գլխազարդ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ Դիանա Գրիգորյանը լուսանկարը չի մեկնաբանել։