Երգչուհի Եվա Ռիվասը նոր լուսանկար է հրապարակել ու ցույց տվել ոճափոխությունը։

Երգչուհին, որին հիշում են երկար, սեւ մազերով, այժմ շիկահեր է ու կարճ մազերով։ Instagram-յան էջում Եվան ֆոտոշարքից կադրեր է հրապարակել։ Հմայիչ երգչուհին սեւ վերնաշապիկ է կրում ու վառ շպարով է, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է խոշոր ականջօղը։

Հետեւորդները գնահատել են Ռիվասի լուսանկարն ու շտապել նրան հաճոյախոսություններ գրել. «Տիկնիկ», «Անիրական գեղեցիկ լուսանկար, որքան գեղեցիկ ես, հիանում եմ քեզանով, քո գեղեցկությամբ ու տաղանդով»։