Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Աստղիկ Սաֆարյանը ջինսե շորտ է կրում եւ ժանեկավոտ տոպ։ Հագուստն ընդգծում է միշտ ոճային երգչուհու գեղեցիկ կազմվածքը։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է մազերն ու կերպարն ամբողջացրել ոճային աքսեսուարով. նա վառ գույնի պայուսակ է ընտրել։ Երգչուհին, որը վերջին ամիսներին Իսպանիայում է գտնվում, լուսանկարը չի մեկնաբանել։