Կորեան գրավիչ է ոչ միայն իր ճարտարապետությամբ, մշակույթով ու խոհանոցով, այլ նաև բնությամբ ու գեղեցիկի ընկալման իր տեսակով։ Այս լուսարձակող ծաղիկների պուրակները Կորեայում լայն տարածում ունեն։ Դրանք թեև տեղացիների համար այնքան էլ զարմանալի չեն, բայց զբոսաշրջիկներին միշտ կանչում են՝ ևս մեկ անգամ հիանալու իրենց գեղեցկությամբ։