Հեռուստաաստղ եւ մոդել Քայլի Ջեններն օրերս լուսանկար էր հրապարակել ու շնորհակալություն հայտնել Balmain-ի ստեղծագործական տնօրեն Օլիվյե Ռուսթենին իր իդեալական զգեստի համար։ «Պոդիում» նախագծի ութերորդ եթերաշրջանի աստղ Մայք Կոստելոն մոդելին մեղադրել է, որ նա չի նշում դիզայներների էջերը, երբ լուսանկարվում է նրանց հագուստով։

Կոստելոն պարբերաբար հագուստ է ստեղծում Քայլիի համար, սակայն ոչ մի անգամ նրա էջում չի հիաշատկվել։ «Շնորհակալություն ծննդյան տոնի համար իդեալական զգեստի համար,- իր ուղերձի սկզբում աստղին մեջբերել է Մայքլը։ - Եվ շնորհակալություն անհայտ դիզայներներին, որոնք անդադրում օրեր շարունակ աշխատում են էքսկլյուզիվ կերպարների վրա եւ որոնց նա նույնիսկ չի հիշատակում։  Մինչ նրան չվճարեն: Եվ շնորհակալություն թիմին գլամուրի համար, որը միշտ նշում են, անկախ որեւէ հանգամանքից…

Շատ տխուր է, որ դիզայներներն այդքան ջանասիրաբար աշխատում են՝ այդ հայտնի, հիանալի կանանց համար հագուստ ստեղծելու համար, բայց վերջիններս ուշադրություն են հատկացնում միայն կարեւոր դիզայներներին, ինչպիսն Օլիվյեն է եւ մոռանում են մյուսների մասին»։

Ավելի վաղ Ջեններին մեղադրել էին, որ նա «հրաժարվել» է հիշատակել Loudbrand Studios ապրանքանիշը, որը պատկանում է թխամորթ դիզայների։ Ի պատասխան Ջենները Twittwer-ում նշել էր, որ մեղադրանքները «դատարկ» էին, նախքան հրապարակման մեջ Loudbrand-ին նշելը։ Ջեններն առայժմ չի պատասխանել Կոստելոյի մեղադրանքին։