Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին երկար, հետաքրքիր նախշերով զգեստ է կրում։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինը հագուստը համադրել է սպիտակ բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։

Օրերս տեղադրված լուսանկարում Հռիփսիմեն կերպարանք էր ընդունել նստած։ Նա կրում էր սեւ տաբատ, բաց երանգի բլուզ, մարզակոշիկներ։ Նա արձակել էր վարսերը, առանց շպարի էր։ Երգչուհու կերպարն ամբողջացրել էր ոճային պայուսակը։ Հրապարակմանը կից Հռիփսիմեն անգլերենով գրել էր․ «Լուսանկարը՝ Լեոյի»։