Միխայիլ Եֆրեմովի որդին՝ հայտնի դերասան Նիկիտա Եֆրեմովը, իր կարծքին է արտահայտել բռնության վերաբերյալ, ինչես նաեւ ներկայացրել պատմությունը, թե ինչպես է ոտնձգություն վերապրել։ Եֆրեմովի խոսքով՝ մանկական ֆիլմի նկարահանման ընթացքում, որի անունը նա չի հիշատակել, գիշերը իրեն ոչ ստանդարտ սեռական կողմնորոշմամբ տղամարդ է հետապնդել։

Никита Ефремов

«Քիչ թե շատ գիտակցված տարիքում ինձ հետապնդել է ոչ ստանդարտ սեռական կողմոնորոշում ունեցող մարդ։ Ես գիշերը քնած էի։ Ինձ համար դա շոկ էր։ Եվ ես ոչ ոքի չեմ ասել, միայն զանգել եմ մայրիկին, տեղափոխվել։ Դա տեղի է ունեցել մանկական ֆիլմի նկարահանման ընթացքում։ Չեմ հիշում, թե քանի տարեկան էի, բայց նույնիսկ եթե չափահաս լինեի, այդ պահին ինձ ոչ ոք չէր հարցնում՝ արդյոք ես ցանկանում եմ դա, թե ոչ»,- մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված է «Բավական է» վավերագրական նախագծի թողարկմաը, խոստովանել է Եֆրեմովը։

Никита Ефремов

Նիկիտայի կարծիքով՝ ռուս հանրության շրջանում յուրօրինակ վերաբերմունք կա բռնության հանդեպ։ Տուժողները հաճախ չեն հայտարարում գործողությունների մասին, քանի որ վախենում են դատապարտվել բոլորի կողմից։ Նմանատիպ մի բան տեղի է ունեցել նաեւ Եֆրեմովի հետ։ «Ես այնքան վախեր ունեի, որ սա տղայի համար չէ։ Ինձ համար միշտ շատ դժվար է դիտարկել բռնության հետ կապված թեմաներ։ Նույնիսկ էպիզոդներ հիշել մանկությունից, երբ հայրս հուզատառ ինչ-որ բան է բաղվում, իսկ մայրս պատժում է։ Վերջերս, ի դեպ, ինձանից ներողություն է խնդրել գոտու թեմայով։ Բայց այդ բոլոր էպիզոդներն այնպես են մտել համակարգ, որ նորմալ են թվում»,- ընդգծել է դերասանը։