48-ամյա Ջենիֆեր Գարներին, որը բաժանվել էր իր 42-ամյա ընկեր Ջոն Միլլերից, վերջերս տեսել են դերասան Բրեդլի Կուպերի հետ։

 

Ականատեսների խոսքով, նրանք ջերմ զրուցել են, շատ ծիծաղել: Նշենք, որ Կուպերը ոչ ոքի հետ չէր հանդիպում մոդել Իրինա Շեյքի հետ հարաբերությունները խզելուց հետո, սակայն դա չի խանգարում նրանց միասին մեծացնել իրենց դստերը՝ Լեային։

Գարները հարցազրույցներից մեկի ժամանակ ջերմ է արտահայտվել Կուպերի մասին։ Նշենք, որ 2015-ին Ջենիֆերը հայտարարեց Բեն Աֆլեքից իր բաժանման մասին, իսկ Աֆլեքին հանդիպելուց առաջ նա ամուսնացած էր դերասան Սթով Ֆոլլի հետ: