Դիմահարդար Դիանա Տոնոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ սիրելիի՝ դերասան Բեն Ավետիսյանի հետ։

Զույգն, ի դեպ, օրերս է նշանադրվել։ «Այսօր եւս մեկ տոն է մեզ համար։ Իմ եւ Բենի 4 տարին է, ինչ միասին ենք։ Շնորհակալ եմ քեզ, որ դու կաս: Շնորհակալ եմ իմ Աստծուն, որ միշտ իմ կողքին է ցանկացած իրավիճակում եւ միշտ ինձ ճիշտ ճանապարհին է ուղեկցում: Սիրեք եւ եղեք սիրված: Սիրում եմ քեզ»,- ջերմ լուսանկարը մակագրել է նա։