նտրիգներ, սուտ, խճճված հարաբերություններ, խորհրդավոր միջադեպեր... Եթե դուք էլ եք նման պատմությունների սիրահար, ապա մեր անդրադարձը ձեզ համար է:

NEWS.am STYLE-ը վերհիշել է 5 հեռուստասերիալ, որոնք կստիպեն ձեզ ակամայից դառնալ հետախույզներ, եւ վստահ կարելի է ասել` կբավարարեն ձեր հետաքրքրասիրությունը: Եթե պատրաստ եք, ուրեմն` ճանապարհորդենք միասին ու փորձենք տվյալ սերիալների հերոսների հետ միասին բացահայտել չարագործներին:

«Փոքրիկ խաբեբաները»/Pretty Little Liars

11 Times "Pretty Little Liars" Gave You Unrealistic Expectations ...

Ֆիլմը 5 ընկերուհիների մասին է, որոնցից մեկի խորհրդավոր անհետացումից հետո մյուս աղջիկները, պարբերաբար, սկսում են սարսափելի հաղորդագրություններ ստանալ ոմն «Ա»-ից:

«Ռիվերդեյլ»/Riverdale

Riverdale season 5 release date | plot, cast, trailer - Radio Times

Ռիվերդեյլ փոքրիկ քաղաքում թվում է, թե բոլորը միմյանց շատ լավ ճանաչում են, բայց ժամանակի ընթացքում այնտեղ տեղի են ունենում սարսափելի իրադարձություններ, որոնց արդյունքում քաղաքի ավագ դպրոցի սաները հասկանում են, որ, նույնիսկ, սեփական ծնողներից պետք է զգուշանան:

«Էլիտա»/Elita

Постер (1) к фильму Элита (Élite, 2018)

Երբ տարբեր խավերի աշակերտներ սովորում են իսպանական հայտնի դպրոցներից մեկում, այնտեղ սկսում են տեղի ունենալ իտրիգային պատմություններ, ընդհուպ մինչեւ սպանություն:

«Դու»/You

You Review | TV Show - Empire

Ֆիլմի հերոսն առաջին հայացքից սովորական երիտասարդ է, երբեմն` չափից դուրս բարի եւ հոգատար, բայց երբ նա սիրահարվում է, բացահայտում է իր չափազանց հոգատարության սեւ կողմերը...

«Ինչո՞ւ են կանայք սպանում»/Why Women Kill

Почему женщины убивают Сезон 1 - все серии онлайн

Սերիալը տարբեր ժամանակաշրջաններում ապրող կանանց մասին է, որոնք լավագույնս հոգ են տանում իրենց սիրելի ամուսինների մասին, սակայն կան բաներ, որ, նույնիսկ, նրանք չեն կարողանում ներել...