Հնդկական մոլագար մարդասպանը սպանել է տաքսիստներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին:
Դեվանդեր Շարման խոստովանել է, որ ինքը  հանցագործությամբ զբաղվում է արդեն 25 տարի: Այս ընթացքում նա կարողացել է ստեղծել գազի բալոններ վաճառող կեղծ բիզնես, այնուհետև նա իրականացրել է ավելի քան հարյուր ապօրինի երիկամների փոխպատվաստում:

Հատկապես դաժան է եղել Շարմայի վերջին քրեական սխեման: Նա զանգահարել էց տաքսի ծառայություն, խնդրել է իրեն  տեղափոխել մեկուսացված վայր, և այնտեղ նա սպանեց վարորդին: Իր հետքերը վերացնելու համար նա սպանվածների մարմինը գցել է կոկորդիլոսներով  լի լճակի մեջ, այնուհետև վաճառել սպանվածների մեքենաները: Հանցագործի զոհ են դարձել 50 տաքսիստներ: