Պաղեստինյան ծագում ունեցող ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որն ավելի վաղ ճանաչվել էր աշխարհի ամենագեղեցիկ կին, նկարահանվել է Chanel ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավում: Լուսանկարները հայտնվել են Instagram-ի իր էջում։

 

Տեղադրված կադրերում մանեկենուհին ամբողջովին մերկ է՝ ծածկված բրենդի լոգոտիպով հովանոցով։ Նա նաեւ լուսանկարվել է թոփլես՝ բեժ վարտիքով և շղթայով. լուսանկարում նա կուրծքը փակում է ձեռքերով։ Ընդ որում, Հադիդը պատկերված է գլխարկով եւ կապույտ կարճ ձեռնոցներով։