Ամերիկացի սուպերմոդել եւ գործարար Էմիլի Ռատակովսկին լողազգեստով ցուցադրել է իր անթերի կառուցվածքը: Լուսանկարը հրապարակվել է աստղի ինստագրամյան էջում:

Կադրում Էմիլին ոսկեգույն լողազգեստով է, արձակված վարսերով: 28-ամյա մոդելի կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը:

Նշենք, որ լուսանկարն ունի ավելի քան 460 հազար հավանում և հազարավոր դրական մեկնաբանություններ՝ հետևորդներից: