Դերասան Վահե Զիրոյանը նոր լուսանկար է հրապարակել Իննա Խոջամիրյանի հետ։ Վահեի Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։

Լուսանկարն արվել է Իննայի ու Վահեի նոր՝ «Չինգա Չունգ» նախագծի նկարահանումների ընթացքում։ «Հրաշալի վայրեր Հոռոմայր եւ Կոբայր»,- հրապարակումը մակադրել է դերասանը։ Ի դեպ, դերասանները միասին նկարահանվում էին «Երկուսով» հեռուստասերիալում, որում մարմնավորում էին գլխավոր հերոսներին։ Վերջերս նրանք ներկայացրել են նոր համատեղ նախագիծը։