Կորոնավիրուսային պանդեմիայի ազդեցությունը զգացվում է աշխարհի բոլոր շուկաների վրա՝ ստիպելով նրանց հարմարվել և փոխել իրենց գործելակերպը: Այս նոր աշխարհում շատ գործողություններ տեղափոխվում են վիրտուալ աշխարհ, և ապրանքանիշերը հարմարեցնում են իրենց ծառայությունները` դրանք անխափանորեն փոխկապակցելով: Lamborghini ընկերությունը ներկայացրել է իր նոր վիրտուալ Ad Personam ստուդիան, որն առաջարկում է վիրտուալ խորհրդատվություն ամբողջ աշխարհի հաճախորդների համար, ովքեր ցանկանում են ունենալ իրենց նոր Lamborghini-ն՝ առանց ավտոսրահ գնալու: Իտալացի ավտոարտադրողը առաջին անգամ թողարկել է Aventador SVJ մոդելը՝ սահմանափակ քանակով։ Aventador SVJ Roadster Xago Edition-ը կստեղծվի ընդամենը 10 միավոր քանակությամբ, և նրանց համապատասխան տերերը կկարողանան գնել և ունենալլ իրենց սուպերավտոմեքենաները: Ավտոմեքենայի շարժիչը 6,5 լ աշխատանքային ծավալ կունենա և 759 ձիաուժ հզորություն։ Այն 2,6 վայրկյանում կկարողանա զարգացնել 0-100 կմ/ժ արագություն։ Ավտոմեքենան կարժենա կես միլիոն դոլար։