Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին ամիսներին Իսպանիայում է գտնվում, վառ շրջազգեստ է կրում ու մուգ գունի շապիկ։ Աստղիկ Սաֆարյանը սպորտային կոշիներ է ընտրել, արձակել մազերը։ Երգչուհին բնական շպարով է։ Մեկնաբանությունների հատվածում Աստղիկ Սաֆարյանը հայկական դրոշի գույներով սրտիկներ է օգտագործել։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել. «Յուրահատուկ»։